Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատներին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27–ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել անհետ կորած զինծառայողների ծնողների, հարազատների հետ։ Այդ մասին ասել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդելով, հայտնում է Արմենպրեսը։

Հանդիպումից հետո Բաղրամյան պողոտան բացվել է, որն անհետ կորածների հարազատները փակել էին՝ հանդիպում պահանջելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

Նրանք ասել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության 2020-2022թթ․ Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---