Շարունակվում են ձյան մաքրման և ճանապարհի մշակման աշխատանքները![]() 28 դեկտեմբերի 2024 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում շարունակվում են ձյան մաքրման և ճանապարհի մշակման աշխատանքները, հայտնում է Ճանապարհների դեպարտամենտ հիմնադրամը։ Մասնավորապես նման աշխատանքներ են կատարվում Գուգարքի տարածաշրջանի Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհին, Մ-1, Երևան-Գյումրի, 104-րդ կմ–ում Ճանապարհը մշակված է աղ-ավազի խառնուրդով։ Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն էր տեղում, Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10-50 մետր: Բաղրամյանի, Տաշիրի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |