Սիսիան-Լծեն ճանապարհին 25 ուղևորով ավտոբուս է կողաշրջվել․ Տուժածներ չկան

Սիսիան-Լծեն ճանապարհին 25 ուղևորով ավտոբուս է կողաշրջվել․ Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին` ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։ Տրանսպորտային միջոցն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---