«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025 թվականը դիմավորելու է Եռաբլուրում։ Նա այդ մասին հայտարարել է իր ուղերձում։
«Մենք այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը` 2025 թվականը, դիմավորելու ենք Եռաբլուրում՝ մեր նահատակ հերոսների հետ, որպեսզի վերահաստատենք մեր ուխտը իրենց առջև՝ միտված մեր կյանքի հաղթանակին։ Հաղթողների հետ ենք մենք կնքելու մեր ուխտը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա մաղթել է, որ հայ ժողովուրդն արժանի լինի նահատակներին։
«2025 թվականը դաձնենք նաև հաղթանակը ու երազը իրենց վերադարձնելու ժամանակահատվածը։ Աստված օրհնի բոլորիդ»,- ասել է Բագրատ սրբազանը։