Սուր շնչառական վարակները, թոքաբորբով հոսպիտալացումներն աճել են![]() 28 դեկտեմբերի 2024 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես` ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների, hանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Առողջապահությոն նախարարությունը կրկին հորդորում է․ խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար հագնվե´ք եղանակին համանունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները հետևե´ք անձնական հիգիենային։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |