Միրզոյան. Ռուսական ռազմաբազան ՀՀ–ից դուրս բերելու հարց օրակարգում չկա![]() 8 հունվարի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա։ «Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի միջև, ապա հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներին կրճատելու հարցը։ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |