8 հունվարի 2025 - 16:57 AMT
Նախարար․ Կազանում առաջարկ ենք արել Բաքվին, արձագանքը դրական էր, բայց պատասխան դեռ չկա

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել ադրբեջանական կողմին, սակայն պատասխան դեռ չի ստացել։

«Առաջակը հնչեցվել է վարչապետ Փաշինյանի կոմից Կազանում, այնուհետև Մհեր Գրիգորյանը հայկական կողմի ավելի համպարփակ ու թղթին հանձնված տարբերակ է հանձնել Ադրբեջանին։ Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի արձագանքը, համենայն դեպս իմ տպավորությամբ, բավականին դրական էր։ Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չենք ստացել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Միրզոյանը մանրամասնել է, որ առաջարկը վերաբերում է նաև Հայաստանի հարավով անցնող երկաթուղու՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի, այնուհետև՝ Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանն ու բեռների տարանցմանը։

«Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային ընթացակարգերի պարզեցում, այնպես էլ բեռների ապահովության հավելյալ մեխանիզմներ։ Կրկնում եմ, ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց։ Մնացածը կտեսնենք»,-ասել է Միրզոյանը։

Վարչապետ Փաշինյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 7–իհայտարարություններին, ասել է, որ ՀՀ–ն սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. օրակարգում այլ նախագիծ չկա:

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,–ասել է նաԱրմենպրեսին տված հարցազրույցում։