Էրդողանը՝ Ալիևին․ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին

Էրդողանը՝ Ալիևին․ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերի օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան լիովին աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ընդգծել, որ մշտապես շարունակելու է լինել Բաքվի կողքին, հայտնում է Ermenihaber-ը։

Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում շարունակելու է համագործակցել «Երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---