ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը գործադիրի հավանությունն է ստացել

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը գործադիրի հավանությունն է ստացել

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու նախագծին դրական դիրքորոշում արտահայտել։

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Աժ-ում, հայտնում է Factor.am-ը։

Խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ նշված է. ««Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրում է:

Օրենքը հռչակում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը»:

 Ուշագրավ
---