9 հունվարի 2025 - 18:50 AMT
Մեդվեդև․ Ալիևի խոսքերից հետո Փաշինյանը կարող է հիշել, որ ՀՀ–ն ՀԱՊԿ անդամ է

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կոշտ հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհիշի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ հայ առաջնորդների Եվրամիության հետ մերձենալու մտադրության լույսի ներքո` կարելի է ուղիղ դիմել ԵՄ–ին, նրանք սիրում են դրախտի թեկնածուներին օգնել փողով և զենքով: ԵՄ–ն ունի ուկրաինական հիանալի փորձը,– ասել է նա։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու նախագծին դրական դիրքորոշում արտահայտել։ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Աժ-ում։