ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և կանի ամեն ինչ` երկու երկրի հետ հարաբերությունները զարգացնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք լավ հարաբերություններ ունենք և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Մենք արժևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ դրանք էլ ավելի զարգացնելու համար»,- ասել է Պեսկովը։