ԵՄ-ում նախագահությունը ստանձնած Լեհաստանը կաջակցի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

ԵՄ-ում նախագահությունը ստանձնած Լեհաստանը կաջակցի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - 2025–ին ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահությունն ուղղված է լինելու այդ թվում նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին ասել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից, հայտնում է ադրբեջանական Report–ը։

«Լեհաստանի նախագահության ընթացքում ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Աջակցում ենք բոլոր գործողություններին, որոնք ուղղված են կայուն խաղաղությանը հասնելուն։ ԵՄ-ի դերը խաղաղության գործընթացում շատ կարևոր է և պետք է շարունակվի։ Մենք կցանկանայինք ընդգծել այն հնարավորությունները, որոնք դա ստեղծում է Հարավային Կովկասի տարածաշրջանի և ԵՄ-ի և մեր երկրի հետ համագործակցության համար»,- նշել են ԱԳՆ-ից։

Լեհաստանի ԱԳՆ–ից ասել են նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը թույլ կտա զարգացնել տարածաշրջանը և լուծել հրատապ հումանիտար խնդիրները, անհետ կորածների խնդիրը, ականազերծման պատմամշակութային արժեքների պահպանման խնդիրները։

Նշվել է նաև, որ Լեհաստանն աջակցում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Լեհաստանի ԱԳՆ–ն վստահություն է հայտնել, որ կողմերի միջև մնացած բոլոր չլուծված հարցերը կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով։

Ավելի վաղ Ադրբեջանում հիստերիա էր բարձրացել այցով ՀՀ–ում գտնվող Լեհաստանի նախագահի Երասխ այցելության կապակցությամբ, որտեղ վերջինս ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ–ն «ռազմավարական գործընկեր» Լեհաստանի նախագահի այդ քայլը «հակաադրբեջանական» է անվանել և խոստացել է «քայլեր ձեռնարկել»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---