11 հունվարի 2025 - 10:45 AMT
Ներկայացվել են հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային փաթեթները

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային փաթեթները:

«Հարգելի՛ քաղաքացիներ, transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։

Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները։

Այցելեք transport.yerevan.am կայք և գտեք ձեր կարիքներին համապատասխան լավագույն տարբերակը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հրապարակվել էր արտոնություն ունեցող անձանց տրանսպորտի նոր սակագներից օգտվելու կարգը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր, տարեվերջին կրկին կրճատելով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տրանսպորտի թանկացման հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է պատասխան։