ԱԺ ծառայողական մեքենաները կրճատվել են ոչ թե 90%, այլ 24%–ով![]() 11 հունվարի 2025 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հաշվեկշռում առկա 42 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել է 10-ը։ Տեղեկությունը հայտնել են ԱԺ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։ Ավելի վաղ հայտարարվ ել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024–ի վերջին առանց երկար–բարակ մտածելու ծայրից ծայր «խազեր քաշեց» ՀՀ գերատեսչությունների ծառայողական մեքենաների վրա, ինչի հետևանքով այս տարի մի շարք նախարարությունների և այլ գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը կդառնա 1։ «Ստացվում է` ԱԺ հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են 24 %-ով, այլ ոչ թե մյուս գերատեսչությունների պես 80–90 %–ով։ Հարցին, թե ավտոտնտեսությունում ինչ մակնիշի մեքենաներ կան, և արդյոք առկա են էլեկտրամոբիլներ, ԱԺ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակազմին սպասարկող էլեկտրամոբիլներ առկա չեն»,–ասվում է հրապարակման մեջ։ Մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ազգային ժողովի նախագահին սպասարկող ավտոմեքենան կրճատված մեքենաների ցանկում ընդգրկված չէ։ Ավելի վաղ Sputnik Արմենիան պարզել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության 15 մեքենաներից 14–ը ենթակա են կրճատման, առողջապահության նախարարության 9 մեքենաներից կկրճատվի 8–ը, Շրջակա միջավայրի նախարարությունը կզրկվի առկա 14 մեքենաներից 13–ից և այլն։ Մի քանի նախարարություններում կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |