Զարուհի Փոստանջյանին կարող են ազատազրկել․ Դատական նիստը հունվարի 13–ին է

Զարուհի Փոստանջյանին կարող են ազատազրկել․ Դատական նիստը հունվարի 13–ին է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նախկին անդամ և ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կարող են ազատազրկել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ դատական նիստը տեղի է ունենալու հունվարի 13–ին։

«Հունվարի 13-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 12:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ) դատավոր Տիգրան Ոսկանյանը իմ նկատմամբ սահմանելու է քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ նա անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ինձ ճանաչել է մեղավոր` իմ նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:

Չնայած օրենքի պահանջի, որ մեղադրական վերդիկտը պետք է լինի գրավոր և հրապարակային` հասանելի և՛ հանրությանը, և՛ մեղադրյալին, ինձ հայտնի չեն` մեղադրական վերդիկտ կայացրած դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից օրենքի պահանջի վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները.

1)ապացուցվա՞ծ են արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).

2)ապացուցվա՞ծ է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.

3)ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի կողմից այդ արարքը կատարելը.

4)ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:

Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերբարյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները` «Նիկոլ Փաշինյանի կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, Նիկոլ Փաշինյանին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գործակալ լինելու մասին»:

Ի դեպ սա միակ գործն է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն իր թշվառ կյանքում հարուցել է մեկի դեմ` այդ մեկը ես եմ` Զարուհի Փոստանջյանս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր թշվառության թիրախ ընտրել է ինձ, իսկ նրա տերերն իրենց լաբարատորիայում վիրահատության արդյունքում շնից և հարբեցող հանցագործից ստացված գործիքին օգտագործում են իմ դեմ»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---