Կարսում մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարսում մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

PanARMENIAN.Net - Կարսում մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Հունվարի 15–ին «Ձմեռային զորավարժություններ-2025» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի, տեղի է ունեցել դրոշների փոխանակման արարողությունը, հայտնում է APA-ն։

Ըստ զորավարժությունների պլանի՝ զինծառայողները ձնառատ և ցրտաշունչ եղանակային պայմաններում տարբեր մարտական պատրաստության առաջադրանքներ կկատարեն բնակելի և բարդ անցանելիության տեղանքում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---