Զուրաբիշվիլին պատմական քայլ է անվանել ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հաստատումը

Զուրաբիշվիլին պատմական քայլ է անվանել ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հաստատումը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատմական քայլ է անվանել ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերության հաստատումը։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։

Նա նշել է, որ այն ուղղված է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։

«Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրություններն ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---