Հրանտ Դինքի գործով որոշ մեղադրանքներ հանվել են վաղեմության ժամկետի հիմքով![]() 16 հունվարի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է արել Թուրքիային չդադարեցնել ջանքերը՝ բացահայտելու այն մարդկանց, ովքեր կազմակերպել են լրագրող Հրանտ Դինքի սպանությունը։ Ստամբուլի դատարանը հունվարի 9-ին վերաքննել է 2007 թվականին տեղի ունեցած սպանության գործով վերջին դատավարություններից մեկը։ Հրանտ Դինքի գործով որոշ մեղադրանքներ հանվել են վաղեմության ժամկետի հիմքով։ Դինքը, ով եղել է երկլեզու թուրք-հայկական Agos շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, մահվան սպառնալիքներ է ստացել ազգայնական տրամադրված թուրքերի կողմից՝ իր քննադատական հրապարակումների համար, որոնց պատճառով նրան մեղադրել էին «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ։ Նրա սպանությունը մեծ ցնցում է առաջացրել երկրում։ 2023 թվականին մեկնարկած վերջին դատավարությունում 15 ամբաստանյալներ մեղադրվում էին կապ ունենալու մեջ վերջերս մահացած քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ։ Թուրքիան Գյուլենին մեղադրում է «ՖԵՏՕ» կոչվող ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելու և 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի համար։ Պաշտոնական մարմինների պնդմամբ՝ Գյուլենի կողմնակիցները դեր են ունեցել նաև Դինքի սպանության գործում, գրում է «Առավոտը»։ Նույն օրը դատարանը վերաքննության է ենթարկել նաև 2021 թվականին կայացված որոշ դատավճիռներ։ Գործի քննությունը նախատեսվում է շարունակել փետրվարի 7-ին։ «Լրագրող Հրանտ Դինքի այս հրեշավոր սպանությունից հետո անցած 18 տարիների ընթացքում բազմաթիվ դատավարություններն ու վերաքննությունները ազդվել են քաղաքականությամբ և չեն ապահովել արդարություն ու հանգստություն Դինքի ընտանիքի համար։ Թուրքիայի իշխանությունները պետք է հաշվի առնեն ընտանիքի փաստաբանների պահանջները, անեն ամեն ինչ դավադրությունը բացահայտելու և այս գրեթե երկու տասնամյակ շարունակվող ամոթը վերջնականապես վերացնելու համար», ասել է CPJ-ի Թուրքիայի ներկայացուցիչ Օզգյուր Օղրեթը։ 2022 թվականին Վճռաբեկ դատարանում ներկայացված գործի վերաքննության պահանջում Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքել են հետաքննության և դատավարության ընթացքի մի շարք ասպեկտներից։ Նրանք նշել են Դինքի հեղինակությունը թուլացնելու փորձեր, ապացույցների անտեսում կամ ոչ պատշաճ հավաքագրում և դավադրությանը ներգրավված հնարավոր մեղավորների նկատմամբ անհետաքրքրություն։ Երկու ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Մյուսների նկատմամբ ներկայացված մեղադրանքներից մի քանիսը, այդ թվում՝ «ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու, բայց դրա անդամ չլինելու» մեղադրանքը, հանվել են վաղեմության ժամկետի հիմքով։ Դատարանը մեղադրանքները հանել է Օգյուն Սամասթի, Ահմեթ Իսքենդերի, Էրհան Թունջելի, Յասին Հյալեի, Թունջայ Ուզունդալի, Զեյնել Աբիդին Յավուզի և Էրսին Յոլջուի հանդեպ։ Մինչդեռ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու Ռամազան Աքյյուրեքը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» մեղադրանքով։ Ադեմ Սաղլամը մեղավոր է ճանաչվել «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեջ և դատապարտվել է 6 տարվա, 10 ամսվա և 15 օրվա ազատազրկման։ CPJ-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազին, սակայն պատասխան դեռևս չի ստացել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |