Քաղաքապետ Ասատրյան․ Գլենդելը վերադառնում է բնականոն կյանքի![]() 16 հունվարի 2025 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հրդեհների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակից հետո ԱՄՆ Կալիֆոռնիյաի Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն կյանքի։ Այդ մասին իր տեսանյութում հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը։ Նա հայտնել է, որ արտակարգ իրավիճակի մակարդակը Գլենդելում նվազեցվել է՝ 2-րդից մինչև 3-րդ մակարդակ: «Ձեր տոկունությունն ու մեր թիմերի նվիրված աշխատանքը թույլ տվեց նվազեցնել վտանգը մինչև 3-րդ մակարդակ ... Մեր բնակիչների, բիզնեսի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական էին: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելը դարձնում են առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», - ասել է Ասատրյանը: Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները 24 մարդու կյանք են խլել։ Հիմնովին այրվել է Փասադենայի հայկական վարժարանը, շատերը զրկվել են իրենց տներից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |