Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու տնտեսական քննարկումների նպատակով

Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու տնտեսական քննարկումների նպատակով

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17–ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի հիմնական նպատակը կլինի մասնակցությունը ադրբեջանա-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նստաշրջանին, գրում է APA-ն։

«Այցի շրջանակներում Բաքվում կանցկացվի Միջկառավարական վրաց-ադրբեջանական հանձնաժողովի նիստը՝ տնտեսական համագործակցության հարցերով, Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների ղեկավարությամբ։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կունենան առանձին հանդիպում։ Հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլի համար։

Վրաստանի պատվիրակության կազմում վարչապետի գլխավորությամբ կլինեն առաջին փոխվարչապետը, տնտեսության և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, այլ պաշտոնյաներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---