Փարաքարի ավագանին լուծարվել է, նոր ընտրություններ կանցկացվեն![]() 16 հունվարի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունը կանցկացնի 2025 թվականի մարտի 31-ին՝ տարվա առաջին ընտրական օրը: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական: «Այս համատեքստում՝ ժողովրդավարական ևս մեկ շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում։ Հետևաբար, նախնական ընտրություններում Փարաքարի հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն՝ այստեղ, ըստ էության, ամեն ինչ բաց, պարզ և թափանցիկ է»,- ընդգծել է վարչապետը: Փարաքարի փրայմերիզի արդյունքներով հաղթել է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը երկու ամիս առաջ հրաժարական էր տվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է8, որ փրայմeրիզի հաղթողը կնշանակվի մարզպետի կողմից՝ որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 18-ին՝ կրիմինալ միջադեպի հետ կապված: Նշվել է, որ նա հայտնվել էր սպանության դեպքի վայրում Երևանում և ստացել էր ոտքի վնասվածք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |