ՀՀ-ն և Հունգարիան փոխադարձաբար դեսպանություններ կբացեն 2025-ի![]() 16 հունվարի 2025 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» թեմայով եզրափակիչ համաժողովում հայտարարել է, որ 2025–ին նախատեսվում է դեսպանությունների փոխադարձ բացում Հայաստանի և Հունգարիայի մայրաքաղաքներում, հայտնում է Factor.am-ը։ Հայաստանի կառավարությունը դեռևս անցած տարի որոշում էր ընդունել Հունգարիայում դեսպանություն հիմնելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հունգարիան, որպես Եվրոպական Միության անդամ պետություն, Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի։ 2024 թ. մայիսի 6-ին կայացել էր Արարատ Միրզոյանի այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |