Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – ընդգծել է մարքեթինգի մասնագետ Նադիա Պասկուալը։
Նշվում է, որ երկիրն աչքի է ընկնում գեղատեսիլ բնությամբ, հարուստ մշակույթով, ավելի քան 6000 տարվա գինեգործության պատմությամբ և ակտիվ հանգստի անսահման հնարավորություններով՝ առաջարկելով անմոռանալի տպավորություններ։
Պասկուալը հիշեցրել է նաև, որ Հայաստանից Միլան, Հռոմ և Վենետիկ ուղիղ չվերթները Հայաստանի հրաշալիքները դարձնում են ավելի հասանելի։