18 հունվարի 2025 - 12:29 AMT
ՀԲ–ն Հայաստանի տնտեսության աճի տեմպերի նվազում է կանխատեսում

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի նվազում է կանխատեսում 2025 և 2026 թվականներին։ Նշվում է, որ այդպիսով տնտեսական աճը կհասնի պոտենցիալ տեմպերին, քանի որ 2024–ին աճին նպաստած գործոնները, այդ թվում՝ վերաարտահանումը, զբոսաշրջիկների ներհոսքը և աշխատավարձի իրական աճը, աստիճանաբար կնվազեն։ Այդ միտումը ՀԲ–ն վերագրել է նաև Վրաստանին։

Զեկույցում ասվում է, որ 2024–ին ՀՀ տնտեսության աճը եղել է 5․5%, սակայն 2025 թվականին այս ցուցանիշը կնվազի մինչև 5%, իսկ 2026 թվականին՝ կհասնի 4,6%–ի։

Ադրբեջանում կանխատեսվում է նավթի արդյունահանման անկում, ինչը նույնպես կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր ցուցանիշների նվազմանը՝ 2025 թվականին հասնելով 3․9%-ի, իսկ 2026-ին՝ 3․4%-ի։