Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ճանապարհը փակ է:
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ճանապարհներին առկա է մերկասառույց, իսկ Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդագրության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։