Նորավանքում հանդիսավոր կերպով վառվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար և խաղերի կազմակերպման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Բացումը փետրվարի մեկին ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- գրել է Հարությունյանը։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը տեղի կունենան փետրվարի 1-7-ը։