ԱԺ-ում 2–րդ անգամ հնչել է օրհներգի փոփոխված տարբերակը, այն, սակայն, դեռ հաստատված չէ![]() 20 հունվարի 2025 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի բացումը նշանավորվել է օրհներգի կենդանի կատարմամբ, սակայն այն կատարվել է իշխանությունների առաջարկած փոփոխված տարբերակով, որը դեռևս չի հաստատվել խորհրդարանի կողմից, հայտնում է Sputnik Արմենիան։ «ՀՀ-ում գործում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը։ Դուք պարտավոր եք այդ օրենքը հարգել։ Որևէ մեկն իր ճաշակի սիրույն չի կարող որևէ օրենք խախտել։ Այսօր ԱԺ դահլիճում արդեն երկրորդ անգամ այդ օրենքը խախտվեց»,- նշել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով կատարմանը։ 2024-ին կառավարությունը հաստատել էր օրհներգի տեքստի քառատողերի հերթագայման փոփոխության առաջարկը։ Ըստ այդմ՝ վերջին քառատողը պետք է դառնա երկրորդը, իսկ երկրորդ և երրորդ քառատողերը՝ համապատասխանաբար երրորդ և չորրորդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ հետևել է օրհներգի կատարման ընթացքում հանդիպվող խնդիրներին, այդ թվում՝ տեմպի, տևողության և տեխնիկական որակի հետ կապված։ Նա հանձնարարել է, որ իր ներկայությամբ միջոցառումների ժամանակ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ՝ որոշակի որակի չափանիշներին համապատասխան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |