20 հունվարի 2025 - 13:21 AMT
Ջուլիետա Ազարյանը ստանձնել է ԱԺ պատգամավորի մանդատը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ջուլիետա Ազարյանը պաշտոնապես ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատը։ Նա իր պարտականությունները ստանձնել է հունվարի 20-ին կայացած նիստում՝ երդմամբ:

Ազարյանը ԱԺ-ում փոխարինում է Դավիթ Առուշանյանին, որը նշանակվել է Շիրակի մարզպետ։