Սիրունյանը հրաժարվել է մեկնաբանել սոցցանցերում արցախցիներին ուղղված իր ոչ հարիր բառապաշարը![]() 20 հունվարի 2025 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է մեկնաբանել իր հայտարարությունները, որոնք պարունակում էին ոչ հարիր բառապաշար և հայհոյանքներ՝ ուղղված արցախցիներին։ «Մեկնաբանություն չունեմ, թողեք անցնեմ»,- ասել է Սիրունյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Քաղհասարակության քննադատությանը անդրադառնալով՝ Սիրունյանը նշել է, որ ուրախ է, որ գոյություն ունի քաղհասարակություն։ Այնուամենայնիվ, նա «չզղջաց» արցախցիների դեմ ատելության խոսքի համար։ Սիրունյանի թեկնածության առաջադրումը հասարակական կազմակերպությունների քննադատության առարկա է դարձել։ Ըստ նրանց՝ իշխող կուսակցության ներկայացուցչի առաջադրումը չի կարող ապահովել դատական համակարգի անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից: ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ծանոթ չէ ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի՝ ատելություն քարոզող գրառումներին, հայտնում է Aysor.am-ը։ Նրա կարծիքով՝ քանի դեռ անձը պաշտոն չի զբաղեցնում, որն իրենից պահանջում է քաղաքական զսպվածություն, նա իրավունք ունի արտահայտել այնպիսի մտքեր, որոնք կարող են որևէ խմբի համար հաճելի չլինել։ «Խոսքը վերաբերում է լեգիտիմ այն շեմին, որը Եվրոպական դատարանը դիտարկում է ընդունելի խոսքի ազատության տեսանկյունից»,- ասել է Վարդանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրվել է ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնի համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել էր Սիրունյանի գրառումները, որոնք պարունակում էին ատելության քարոզ և հայհոյանքներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |