ԱԺ-ում ներկայացված քարտեզը առաջացրել է ընդդիմության դժգոհությունը․ Դրան հաջորդել են ելույթներ և մեղադրանքներ![]() 20 հունվարի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դժգոհություն է արտահայտել խորհրդարանի նիստերի դահլիճում փակցված ՀՀ քարտեզի մակետի վերաբերյալ, որտեղ, ըստ նրա, բացակայում են Արցախն ու մի շարք այլ տարածքներ։ «Հայ ժողովրդի ցավը, բոլորիս ողբերգությունը վերածել են մետաղի ջարդոնի և փակցրել ԱԺ–ի պատին, որպեսզի ավելի ցավեցնեն, նվաստացնեն։ Սա ճակատագրի հեգնանք է, որովհետև այս քարտեզը փակցնելու պարտականությունները դրել են մի մարդու վրա, որը մի քանի տարի առաջ ասում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, որ ինքը աղդամցի Ալենն է, ինքը թույլ չի տալու, որ որևէ մեկը գեթ 1 սմ հող հանձնի Արցախից։ Հիմա այսպես կոչված այս քարտեզից ջնջվել է ոչ միայն Աղդամը, այլև մեր հայրենիքի կեսը»,- հայտարարել է Մկրտչյանը, գրում է Sputnik Արմենիան։ Իր ելույթից հետո նա Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրել է ԱԺ նախագահության ամբիոնին։ Սակայն որոշ ժամանակ անց պետական պահպանության ծառայողներից մեկը մտել է նիստերի դահլիճ և հեռացրել այդ քարտեզը։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով Մկրտչյանի հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է Հայաստանի Հանրապետությունը «մետաղի ջարդոն» անվանելու համար։ «Ըստ իս՝ այս քարտեզը «մետաղի ջարդոն» անվանելն ակնհայտ վիրավորանք է Հայաստանի Հանրապետության հասցեին։ Տիկին Մկրտչյանը ցուցադրեց քարտեզ, որտեղ կապույտով նշված են Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները, այնուհետև ասաց, որ սա մեր հայրենիքն է, որը դավաճան իշխանությունները հանձնեցին։ Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, ստացվում է, որ այդ ժամանակ բանակցում էր հայրենիքը հանձնելո՞ւ շուրջ։ Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում ասել է, որ ՀՀ–ն պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, այսինքն հայրենիքի՞ց էր դուրս գալիս, ուզում էր հանձնե՞ր հայրենիքը։ Դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»,- ասել է Ռուբինյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դահլիճում փակցված մակետին, նշել է, որ այնտեղ պատկերված է այն տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր խորհրդարանի նիստերի դահլիճում փակցված քարտեզը։ Այդ քարտեզը, որում բացակայում էին Արցախն ու մի շարք հայկական տարածքներ, նախկինում մի քանի անգամ օգտագործվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ընթացքում՝ ընդգծելու համար, թե ինչ է Հայաստանի ներկայիս իրական տարածքը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |