Անվտանգության աշխատակիցը ԱԺ ամբիոնից պոկել է ՀՀ ու Արցախի միասնական քարտեզը![]() 20 հունվարի 2025 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում այս տարվա նստաշրջանը սկսվել է Հայաստանի քարտեզի թեմայով ընդդիմության և իշխանության միջև հերթական բախումով։ Խորհրդարանի նիստերի դահլիճում փակցված քարտեզի մակետին, որտեղ բացակայում էր Արցախը, ընդդիմությունը որոշել է պատասխանել իր քայլով։«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ներկայացնելով Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը, այն փակցրել է ԱԺ նախագահության ամբիոնին։ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցը մտել է դահլիճ և հեռացրել է ԱԺ ամբիոնին փակցված Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը, հայտնում է «Ազատությունը»։ Մինչ այդ պատգամավոր Մրկտչյանը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ հայրենիքն այս տեսքն ուներ, և մարդիկ իրենց առօրյան անցկացրել են այդ տարածքներում՝ երթևեկելով նրանց ճանապարհներով, «Թող էս հայրենիքն ԱԺ-ում մնա այնքան ժամանակ, քանի դեռ այն մենք չենք վերականգնել»,- հայտարարել է Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանությունները դավաճանաբար կորցրել են այդ տարածքները։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավորի խոսքերին՝ նշելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի ղեկավարած կուսակցությունն է ներկայացնում Մկրտչյանը, նախկինում հայտարարել է Ղարաբաղին հարակից 5+2 շրջանները հանձնելու պատրաստակամության մասին։ «Ուզում էր հանձնե՞լ հայրենիքը»,- հարցրել է Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին մեղադրելով կեղծավորության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |