Լևոն Քոչարյան․ Վարչապետ դառնալու ցանկություն չունեմ

Լևոն Քոչարյան․ Վարչապետ դառնալու ցանկություն չունեմ

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ վարչապետի պաշտոնին հավակնելու ցանկություն չունի։ Նրա խոսքերով՝ երբեք չի ունեցել քաղաքական կարիերայի ձգտում, և նույնիսկ պատգամավորական գործունեությունը նրա համար եղել է անսպասելի, հայտնում է «Փաստինֆոն»։

«Երբեք հավակնություն չեմ ունեցել պատգամավոր լինելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան ու եղան գործընթացներ, որոնցից ես չէի կարող դուրս մնալ։ Ինձ համար անձնական տեսանկյունից շատ ավելի հաճելի ու հեշտ կլիներ ոչ մի բանի մեջ չլինել, ինձ համար ապրել իմ կյանքը, բայց գործընթացներն այնպես զարգացան, որ ուղղակի չէի կարող հեռու մնալ այս ամենից։ Այնպես որ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, ես նման հավակնություն չունեմ։ Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեիք՝ պատգամավոր կլինեմ, թե ոչ, ես կբացառեի։ Երբեք մի ասա երբեք»,- ասել է Քոչարյանը։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից հնարավոր աջակցության հարցին՝ պատգամավորը նշել է. «Ես չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները»։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե երկար տարիներ նման կերպ է եղել՝ Լևոն Քոչարյանը չի համաձայնել այդ պնդման հետ։

 Ուշագրավ
---