Եղանակային պայմանների պատճառով Երևան–Կապան չվերթը չի իրականացվել![]() 20 հունվարի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20–ին Երևան–Կապան չվերթը չի իրականացվել։ Թռիչքի չեղարկման պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները։ Այդ մասին ասել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան։ «Առավոտյան բավականին մառախլապատ էր, չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի՝ հունվարի 22–ին»,– ասել են կոմիտեից։ Երևան–Կապան–Երևան չվերթը կատարվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը պահանջում է բարենպաստ եղանակային պայմաններ։ Անբարենպաստ եղանակի դեպքում թռիչքն անխուսափելիորեն չեղարկվում է։ Երևան–Կապան–Երևան չվերթները կատարվում են շաբաթական երեք օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |