ՌԴ ԱԳՆ․ Միրզոյան–Լավրով հանդիպումը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և անվտանգության հարցերին Հարավային Կովկասում![]() 20 հունվարի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով կժամանի Մոսկվա աշխատանքային այցով՝ հանդիպումը նվիրված է հայ-ռուսական հարաբերություններին և անվտանգության հարցերին Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։ Հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են մանրամասն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով համագործակցությանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և եվրասիական տարածքում գործող այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Նրանց օրակարգում կլինեն նաև միջազգային օրակարգի արդի հարցերը։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Կողմերը կքննարկեն քայլեր, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հավասարակշռված կարգավորմանը։ «Հույս ունենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, կօգնի խթանել համագործակցության գործնական հարցերը, ինչպես նաև կնպաստի կայունության և անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում», – հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |