Աբրահամյան․ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ Բաքուն խնդիր է դրել «բացահայտել» Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողին![]() 21 հունվարի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ Բաքուն նպատակ է դրել բացահայտել Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողին, որը հետևողականորեն «կարվում» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Բաքվում ընթացող դատավարության «մեխն» Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է: Նա նշել է՝ «ՀՀ իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն»: «Ինչո՞ւ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն: Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա: Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ: Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն»,–ասվում է գրառման մեջ։ Հունվարի 21–ին Բաքվի զինդատարանում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության նախապատրաստական նիստը, որը վարում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |