Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, իսկ տուժածների թիվը՝ 51-ի, հայտնում է 1lurer.am–ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է յոթհարկանի հյուրանոցի տանիքում՝ տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում։ Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է ամբողջ շենքով՝ առաջացնելով լուրջ հետևանքներ։