Թրամփը կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ, եթե Պուտինը հրաժարվի Կիևի հետ բանակցություններից

Թրամփը կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ, եթե Պուտինը հրաժարվի Կիևի հետ բանակցություններից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի մասնակցել Ուկրաինայում հակամարտության լուծման բանակցություններին, գրում է Reuters-ը։

Թրամփը մանրամասներ չի ներկայացրել հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, սակայն ԱՄՆ–ն արդեն խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու պատճառով։

Նախագահը նաև անդրադարձել է Ուկրաինային զինված օգնություն տրամադրելու հարցին՝ նշելով, որ եվրոպական երկրները պետք է ավելի մեծ դեր ունենան։

«Մենք խոսում ենք (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ, շուտով կխոսենք նաև նախագահ Պուտինի հետ։ Մենք ուսումնասիրում ենք դա», - ասել է Թրամփը։

Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հորդորել է միջամտել՝ պատերազմը դադարեցնելու համար։

«Նա այդ ուղղությամբ շատ բան չի արել։ Նա ունի մեծ... ուժ, ինչպես և մենք։ Ես ասացի՝ «դու պետք է դա լուծես»։ Մենք քննարկել ենք դա», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչև լիազրությունները ստանձնել էր ասել էր, որ մեր օրում վերջ է դնելու պատերազմին Ուկրաինայում։ Այժմ նար թիմի ներկայացուցիչներն ասում են, որ գուցե ամիսներ պահանջվեն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---