Ավանեսյան․ Առողջապահության համակարգում անհրաժեշտ է ներդնել համապարփակ ապահովագրություն![]() 22 հունվարի 2025 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշներով լուրջ առաջընթաց կա, և հավելել է, որ առողջապահության համակարգում անհրաժեշտ է ներդնել համապարփակ ապահովագրություն։ «Հունվարի 21–ին ներկայացրեցինք «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների» հաշվետվության 2024 թ. կատարողականը: Կցանկանայի արձանագրել, որ ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք: Իհարկե մեր երկրում առողջապահական ծառայությունների հասանելիության առումով պետք է ներդնենք համապարփակ ապահովագրության համակարգը, բայց գործարկված համակարգային փոփոխությունները արդեն իսկ իրենց արդյունքը ցույց են տալիս: Ինչպես օրինակ` դրական են ցուցանիշները կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում` շնորհիվ դեղորայքային քաղաքականության և սքրինինգային ծրագրերի»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առողջության համապարփակ ապահովագրությունը 2025-ին չի ներդրվի՝ բավարար միջոցների բացակայության պատճառով։ Կառավարությունը 2023–ին հաստատել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի` 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար, իսկ 2025–ից գործեր թոշակառուների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |