Սիսակ Գաբրիելյան․ Օհանյանը տարին 2 անգամ էր գալիս զորամաս՝ տանկերը պլպլացնում էին, բոլոր ներկաները շարվում

Սիսակ Գաբրիելյան․ Օհանյանը տարին 2 անգամ էր գալիս զորամաս՝ տանկերը պլպլացնում էին, բոլոր ներկաները շարվում

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով իր զինվորական ծառայության տարիներին, ասել է, որ այդ ժամանակվա ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը տարին երկու անգամ էր այցելում զորամասեր։

Նա հավելել է, որ այդ այցերը նախապես ծրագրված էին և ցուցադրական՝ տանկերը «պլպլացնում» էին, նախարարն ու ԳՇ պետը գալիս, տեսնում էին՝ զորքը շարված է, զեկուցում էին, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մենք, օրինակ, գիտեինք, որ տարին երկու անգամ պարոն Օհանյանը գալիս է, բոլորս գիտեինք։ Մեր ժամանակ տուն գնալը 10,000 դրամ էր, 10 հազարով տուն գնացածները գալիս էին, զորամասի դիմաց տուն վարձածները ևս գալիս էին։ Եթե խաբում եմ, իմ հետ ծառայած ընկերները կասեն, որ խաբում եմ։ «Պադշիվները» որ երբեք չէին կարում, այդ օրը կարում էին, տանկերը «պլպլացնում» էին, նախարարն ու ԳՇ պետը գալիս, տեսնում էին՝ զորքը շարված է, զեկուցում էին, իսկ երեկոյան հեռուստացույցով մենք տեսնում էինք, որ ցույց են տալիս, որ տարածաշրջանի մարտունակ բանակը կանգնած է»,- ասել է Գաբրիելյանը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ այցերից առաջ ստուգումների մասին ծանուցումը թույլ չէր տալիս բացահայտել իրավիճակի իրական պատկերը։

«Եթե ծանուցումը չլիներ...այլ իրավիճակ կլիներ»,- հավելել է նա։

 Ուշագրավ
---