Հայկ Սարգսյանը հերքել է ծեծկռտուքի լուրերը և մեկնաբանել է ՔՊ–ի իր քննադատությունը![]() 22 հունվարի 2025 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքել է, թե իր ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Որևէ ծեծկռտուք չի եղել ու չի կարող լինել, հատկապես, վարչապետի ներկայությամբ»,- նշել է պատգամավորը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը։ Նա ընդգծել է, որ ՔՊ նիստի ընթացքում ինքը հանդես է եկել քննադատական խոսքերով՝ ուղղված թե՛ կուսակցության, թե՛ կառավարության որոշ անդամներին։ Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել անտառահատումների խնդրին, որոնցում, ըստ նրա, առկա են եղել օրենքի խախտումներ։ «Նկատել եմ դեպքեր, որ եղել են օրենքի խախտմամբ, դիմել եմ Քննչական կոմիտե ու ՀՀ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել, առաջիկայում հրապարակումներ կլինեն»,- ասել է Սարգսյանը՝ մանրամասնելով իր ձեռնարկած քայլերը։ Ղալումյանը ևս հերքել էր ծեծկռտուքի մասին տարածված լուրերը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստերից մեկն ավարտվել է քաշքշուկով Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև՝ Տավուշում բնապահպանական վիճակի և ապօրինի ծառահատումների թեմայով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |