ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ։
Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ Թորոսյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկության արդյունքում 64 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։