22 հունվարի 2025 - 17:02 AMT
Փաշինյանը Դավոս կմեկնի հունվարի 23–ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23–ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Վարչապետը Դավոսում մասնակցելու է պանելային քննարկումների։

Մինչ մեկնելը՝ հունվարի 22–ին նա կմասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայաստանի վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան- Ալիև հնարավոր բանակցությունների մասին Երևանը չի հաղորդել։