Ծիծեռնակաբերդի խճուղի 5-ում գտնվող մարզահամալիրը կհանվի մասնավորեցման ցանկից և կհանձնվի ԿԳՄՍՆ–ին

Ծիծեռնակաբերդի խճուղի 5-ում գտնվող մարզահամալիրը կհանվի մասնավորեցման ցանկից և կհանձնվի ԿԳՄՍՆ–ին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը մասնավորեցման ենթակա գույքերի ցանկից հանելու և այն ԿԳՄՍ նախարարությանը հանձնելու նախագիծը։

Օրինագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ մարզահամալիրը, պահպանելով որպես սպորտային ենթակառուցվածք, հնարավորություն է ստեղծվում սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարևորագույն միջոցառումներ իրականացնել:

«Մարզահամալիրը լայն հնարավորություններ ունի, այդ թվում՝ ննջարանային մասնաշենք, որը նախատեսված է մոտ 60 հոգու համար, և մարզադահլիճներ, որոնցից մեկը համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափանիշներին։ Մյուսը կարող է օգտագործվել այլ մարզաձևերի համար»,– ասել է Անդրեասյանը։

Նա հավելել է, որ, պահպանելով այս տարածքը, հնարավորություն ենք ստանում կազմակերպելու ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---