Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեղադրյալը դատապարտվել է մահապատժի` Գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեղադրյալը դատապարտվել է մահապատժի` Գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը

PanARMENIAN.Net - Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեղադրյալը դատապարտվել է մահապատժի։ Իրանի Գերագույն դատարանը վերջնական հաստատել է դատավճիռը։ Այդ մասին հայտնել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը։

«Իրանի Գերագույն դատարանը հաստատել է դեսպանատան վրա հարձակում կատարած անձի մահապատիժը։ Գործն ուղարկվել է Թեհրան՝ դատավճռի կատարման համար», – նշել է նա, հայտնում է APA-ն։

Յասին Հուսեյնզադեի հարձակումը դարձել էր Ադրբեջանի դեսպանատան գործունեության դադարեցման պատճառ Թեհրանում։ 2023 թվականի հունվարի 29-ին դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքները՝ 53 մարդ, տարհանվել էին Բաքու։ Ավելի ուշ դեսպանատունը վերաբացվել է։

2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել։ Հարձակվողը, զինված «Կալաշնիկով» ինքնաձիգով, ներխուժել էր դեսպանատան տարածք՝ սպանելով անվտանգության ծառայության ղեկավար Օրհան Ասքերովին։ Ապահովության ծառայության երկու աշխատակիցներ վիրավորվել էին՝ փորձելով կանխել հարձակումը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---