Փաշինյանը՝ հայտարարագրման մասին. Համակարգի նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի ամբողջացումը![]() 22 հունվարի 2025 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նպատակների մասին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ Փաշինյանը նշել է, որ համակարգն անհրաժեշտ է պետականության ամրապնդման տրամաբանության շրջանակում։ «Այս համակարգը կարևոր է ապապետությունից անցման տրամաբանության մեջ։ Համընդհանուր հայտարարագիրը այն քայլերից մեկն է, որը մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,–ասել է նա։ Նա հավելել է, որ համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի ամբողջացումն է․ «Կոռուպցիան իրականում չի սահմանափակվում բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով»։ Վարչապետը նաև անդրադարձել է անապահովության գնահատման համակարգի խնդիրներին, որը, իր խոսքով, եղել է «ամենակոռումպացված ոլորտներից մեկը»; «Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ։ Մենք ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում մի քանի միլիոն տասնյակ ավանդներ ունենալ և տոկոսներ ստանալ»։ Փաշինյանը եզրափակել է՝ ընդգծելով, որ կառավարությունն ուզում է միջոցները ճիշտ բաշխել՝ «ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»։ ՀՀ բոլոր վարձու աշխատողները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024թ․ եկամուտները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |