ՆԳՆ․ Ոչ սահմանված վայրերով փողոցն անցնելու համար 2024-ին տուգանվել է 19,470 հետիոտն

ՆԳՆ․ Ոչ սահմանված վայրերով փողոցն անցնելու համար 2024-ին տուգանվել է 19,470 հետիոտն

PanARMENIAN.Net - 2024 թվականին ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով փողոցն անցնելու համար կազմել են 19, 470 արձանագրություն։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմված 19.470 արձանագրություններով հավաքագրվել է 63 մլն 852 հազար 942 դրամ»,–հայտնել են ՆԳՆ–ից։

2024 թվականին, ընդհանուր առմամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131–րդ հոդվածի 1–ին, 2–րդ և 3–րդ մասերի համաձայն արձանագրվել է 27,457 իրավախախտում՝ հավաքագրվել է 107 մլն 2765 դրամ։

Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ եթե այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատանքներ տարվեին, գրանցված իրավախախտումների թիվը շատ ավելին կլիներ։

Նախարարը նաև շեշտել էր, որ ոչ թե տուգանքի չափի ավելացումն է իրենց նպատակը, այլ մարդկանց մոտ անվտանգության մշակույթի ձևավորումը։ Նա ընդգծել էր, որ անմեղ թվացող փողոցն անցնելու խախտումները հաճախ դառնում են մահվան ելքով պատահարների պատճառ։

Ներկայումս քննարկվում է քաղաքացիական նախաձեռնություն, որը նախատեսում է խստացնել հետիոտնի կողմից սահմանված վայրերով չանցնելու համար կիրառվող պատասխանատվությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---