Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որը միտված է երկկողմ կապերի զարգացմանը։ Փաստաթուղթը Թեհրանում ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, գրում է Trend-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում հունվարի 21-22-ը։
«Ռեշտ–Աստարա երկաթուղին ռազմավարական դեր ունի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ միջև բեռնափոխադրումների միջանցքի զարգացման գործում։ Այն նոր հնարավորություններ կբացի տրանսպորտային հոսքերի օպտիմալացման և համագործակցության ամրապնդման համար»,–ասել է Սադիկը։
Համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում համագործակցության համար՝ ներառելով տրանսպորտ, մաքսային ծառայություններ, էներգետիկա (նավթ, գազ, էլեկտրաէներգիա), ջրային ռեսուրսների կառավարում, արտոնյալ առևտուր և ներդրումներ։ Դրա նպատակն է խթանել երկու երկրների միջև կապերի համապարփակ զարգացումը։