23 հունվարի 2025 - 17:00 AMT
112 քաղաքացի տարկետում է ստացել պարտադիր զինծառայությունից

Կառավարությունը 8 առանձին նախագիծ է ընդունել զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ՝ 112 քաղաքացու տարկետում է տվել պարտադիր զինվորական ծառայությունից, հայտնում է Panorama.am-ը։

Հարցը չզեկուցվողների թվում է եղել։

Տարկետումը տրվել է կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ, սպորտում ձեռբերումներ ունեցող և Հայաստանի ազգային հավաքականներում հանդես եկող քաղաքացիներին։