23 հունվարի 2025 - 18:01 AMT
ՀՀ և Ղրղզստանի ԱԳ նախարարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Ղրղզստանի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, հայտնում է ԱԳՆ–ն։

Նախարարները ստորագրել են․

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը,

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիաի միջև համագործակցության մասին համաձայնագիրը:

Հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում: