ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին․ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը![]() 23 հունվարի 2025 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպմանը X-ի իր էջում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նշել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորությունը։ «Լավ քննարկում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը նպաստելու ջանքերը»,-ասվում է գրառման մեջ։ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |